Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Տարեմուտ և իմիջը կեպիով փոխել ցանկացող, գլխում հային նոր ցավեր բերելու մոլուցքով վազվզող կիսախելագար

Տարեմուտ և իմիջը կեպիով փոխել ցանկացող, գլխում հային նոր ցավեր բերելու մոլուցքով վազվզող կիսախելագար
29.12.2023 | 09:46

Մեր կյանքի ամենաչսպասված ու ամենատխուր Ամանորն ենք դիմավորելու, ամփոփելու ենք ծանր կորուստներով ու ցավով ապրած տարին

Մեկը հայրենիք կորցրեց, մյուսը որդի, երրորդի անհետ կորած զինվորից կրկին ոչ մի լուր, տասնյակ հազարները տնավեր եղան, ապագայի մշուշոտ օրերով գաղթական դարձան:

Մեկն իր ընտանիքի գերեզմանից կարոտ մնաց, մյուսն իր տան անկյունն է ուզում, երրորդը իր փողոցի մանկան ճիչն է կարոտում:

Իսկ զուգահեռ իրականությամբ հրավառություն, անտարբերություն, երբեմն չարախնդություն և իմիջը կեպիով փոխել ցանկացող, գլխում հային նոր ցավեր բերելու մոլուցքով վազվզող կիսախելագար:

Մեր կյանքի ամենակորստաբեր տարին ենք ամփոփում ու ամենաչսպասված տարեմուտին մոտենում

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6015

Մեկնաբանություններ